Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

«Թռչնագրիպի» վարակ Ճապոնիայում. ոչնչացման են ենթակա հարյուր հազարավոր հավեր

21:05, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
«Թռչնագրիպի» վարակ Ճապոնիայում. ոչնչացման են ենթակա հարյուր հազարավոր հավեր

Ճապոնական 2 նահանգների իշխանությունները կարգադրել են իրենց տարածքում գործող թռչնաֆաբրիկաներին` ոչնչացնել բոլոր թռչուններին, քանի որ դրանց մոտ հայտնաբերվել է մարդու համար վտանգավոր վիրուս` H5 սերիայի, այլ կերպ ասած` «թռչնագիրիպ»: Այս մասին հայտնում է «Կիոդո»-ն: Ընդհանուր առմամբ` ոչնչացման է ենթական 326,58 հազար հավ ու բադ:

Անվտանգության նկատառումները նաև ենթադրում են, որ թռչուններն ու դրանց ձվերը չպետք է տեղափոխվեն 3 կիլոմետրի սահմաններից դուրս:
     Ավելի վաղ «թռչնագրիպի» (մասնավորապես` H5N8 դրոշմի) դեպքեր արձանագրվել են Դանիայում, Շվեդիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, Լեհաստանում, Հարավային Կորեայում, ՌԴ Կալիմիկիայի տարածաշրջանում և այլ երկրներում:

8318 | 0
Facebook