Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Իսպանացի միլիարդատերն իր հայրենի գյուղի բոլոր բնակիչներին միլիոնատեր է դարձրել

19:10, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
Իսպանացի միլիարդատերն իր հայրենի գյուղի բոլոր բնակիչներին միլիոնատեր է դարձրել

Իսպանացի հայտնի միլիարդեր և Corona գարեջրային հայտնի ապրանքանիշի հիմնադիր Անտոնիո Ֆերնանդեսը իր հայրենի գյուղի բնակիչներին է կտակել 209 միլիոն դոլար: ԶԼՄ-ների տվյալներով` Ֆերնանդեսը ծնվել է Սերեսալես դել Կոնդադո գյուղում 1917-ին, իսկ նրա ընտանիքը, որտեղ ինքը 11-րդ երեխան է եղել, ապրել է աղքատության մեջ: 32 տարեկանում Անտոնիոն հարազատների հետ գաղթել է Մեքսիկա, որտեղ էլ կառուցել է իր կարիերան` դառնալով գարեջրագործարանի գլխավոր տնօրեն: Նա մահացել է այս տարվա օգոստոսին` կարողության մի մասը կտակելով հայրենի գյուղի բնակիչների: Այժմ այդ գյուղում ապրում է 80 մարդ, իսկ դա նշանակում է, որ նրանցից յուրաքանչյուրը կստանա շուրջ 2,6 միլիոն դոլար:

14657 | 0
Facebook