Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Թերթերի տեսություն

Պաշտոն ստացած անձինք հայտնվել են Հանրապետականի «պատանդի» դերում. «Հրապարակ»

09:50, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
Պաշտոն ստացած անձինք հայտնվել են Հանրապետականի «պատանդի» դերում. «Հրապարակ»

«Ոչ ոք, անշուշտ, չհավատաց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի և տրանսպորտի ու գյուղատնտեսության նախարարների դիմումները՝ Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու մասին, ինքնաբուխ են և անկեղծ: Բոլորին հասկանալի է, որ դրանք պարտադրված դիմումներ են, որքան էլ որ նախարարները հավատացնեն, թե «թիմային աշխատանքը դա է պահանջում», և «Հանրապետականի գաղափարները հարազատ են իրենց»:

Դրա համար նոր մարդիկ և նոր հավատի ռեսուրս է հարկավոր: Եվ քանի որ կառավարության մեջ հայտնված, պաշտոն ստացած անձինք Հանրապետականի «պատանդի» դերում են հայտնվել և անդամագրվելուց հրաժարվել պարզապես չեն կարող, ստիպված են կատարել «թարմ օդի» իրենց դերը:

Սա նախարարի, վարչապետի աթոռներն զբաղեցնելու գինն է՝ պարտքը, այսպես ասած: Իսկ «պարտքը» փոխհատուցմամբ է գեղեցիկ, ինչպես ասում է ռուսական ասացվածքը: Չի բացառվում, որ ինչ-որ ժամանակ հետո այս մարդիկ այլևս հարկավոր չլինեն ՀՀԿ-ին, խանգարեն նրա հետագա ընթացքին, և նրանց ճանապարհները բաժանվեն: Հիմնավորապես «օգտագործելուց», նրանց դրական ռեսուրսը մաշելուց հետո ասեն՝ մնաք բարյավ, ինչպես ասել են շատերին: Բայց, ինչպես ֆրանսիացիներն են ասում են՝ սե լա վի. այսպիսին է կյանքը: Շախմատում սրան ասում են՝ ձեռք ես տվել, պետք է խաղաս»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

1518 | 3
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
patizh
patizh 10:04, 25.11.2016
De tox imanan esher@
Vor dzri panir miayn takardum e linum

Stahak serzh@ ir hetiyq@ prkelu hamer
Patrst e zohaberel tsankatsatsi hetuyq
patizh
patizh 10:10, 25.11.2016
Hetagayun irents inchpes el drsevoren
Hanrap.utanki kniq@ xpvets chakatnerin
patizh
patizh 10:16, 25.11.2016
Da nuyn e erb namusov axjik@
Bardelum tsarayutyunner matutsi