Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զինյալները «Գրադ» կայանքներից հրետակոծել են Հալեպի համալսարանը, կան զոհեր

14:50, կիրակի, 20 նոյեմբերի, 2016 թ.
Զինյալները «Գրադ» կայանքներից հրետակոծել են Հալեպի համալսարանը, կան զոհեր
     Արմատական խմբավորումները, որոնք իրենց վերահսկողության տակ են պահում Հալեպի արևելյան շրջանները, կիրակի օրը «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից հրետակոծել են քաղաքի համալսարանը, կան զոհեր և վիրավորներ: Այս մասին գրում է սիրիական «Ալ-Վաթան» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Ըստ աղբյուրների տվյալների, ընդհանուր առմամբ զինյալները չորս արկ են բաց թողել, որոնցից երեքն ընկել է համալսարանի տարածքում, իսկ մեկը հարվածել է հենց բուհի շենքին: Ինչպես նշում է պարբերականը, հարձակման հետևանքով մի քանի ուսանող է զոհվել ու վիրավորվել: Նրանց հստակ թիվն այս պահին ճշտվում է:
4184 | 0
Facebook