Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Mitsubishi-ն ներկայացրել է Nissan Juke-ի մրցակցին

03:05, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2016 թ.
Mitsubishi-ն ներկայացրել է Nissan Juke-ի մրցակցին
    

Mitsubishi ընկերությունը Լոս-Անջելեսի ավտոսրահում ներկայացրել է կոնցեպտուալ eX քրոսովերը: Ավտոմեքենայի սերիական տարբերակը ստանալու է էլեկտրական ուժային տեղակայում և վաճառքի կհանվի տասնամյակի ավարտին մոտ: Նորույթի հիմնական մրցակիցը համարվում է Nissan Juke-ը:


     Նորույթը հագեցվում է լուսադիոդային օպտիկայով, ինչպես նաև թափքի լրացուցիչ պաշտպանությամբ: Ակնկալվում է, որ սերիական տարբերակի դիզայնը համարյա չի տարբերվելու նախատիպից: Ավտոմեքենայի տեխնիկական բնութագրերը դեռևս գաղտնի են պահվում: Չի բացառվում, որ քրոսովերը հագեցնեն ինքնավար կառավարման համակարգով:

6097 | 0
Facebook