Արևմտյան մամուլի տեղեկություններով, 60-ամյա հոլիվուդյան դերասան Մել Գիբսոնն ամուսնության առաջարկ է արել իր 25-ամյա հղի ընկերուհուն՝ սպորտսմենուհի և սցենարիստ Ռոզալինդ Ռոսին: Դերասանն ու իր ընկերուհին արդեն երկու տարի է, ինչ միասին են: Զույգի ընդհանուր երեխան լույս աշխարհ կգա 2017թ. սկզբին: Դա կլինի Ռոզալինդի առաջին, իսկ 60-ամյա Գիբսոնի՝ իններորդ երեխան: