Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կարեն Կարապետյանը հրաժարվել Է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծառայողական մեքենայից. «ՀԺ»

11:00, շաբաթ, 22 հոկտեմբերի, 2016 թ.
Կարեն Կարապետյանը հրաժարվել Է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծառայողական մեքենայից. «ՀԺ»

«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծառայողական մեքենայից։ Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանին սպասարկում էր ներկայացուցչական դասի շքեղ BMW 750 մակնիշի մեքենա, որի գինը հասնում Է մինչեւ 200 հազար դոլարի։
    
     Վարչապետ նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանը շրջում է «Lexus Ix 470» մակնիշի մեքենայով, որի վրա ամրացվել են ծառայողական համարանիշերը «01 LL 001»։
    
     Վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է եղել Հովիկ Աբրահամյանի ծառայողական մեքենան, ինչո՞ւ է Կարապետյանը հրաժարվել այդ մեքենայից, արդյոք Կարեն Կարապետյանին սպասարկող «Lexus»–ը նո՞ր է ձեռք բերվել, ո՞ւմ միջոցներով, զրահապա՞տ է այն, թե՞ ոչ։ Կառավարությունից մեզ պատասխանեցին, որ Հովիկ Աբրահամյանին սպասարկող BMW 750 մակնիշի մեքենան կառավարության ավտոտնտեսությունում է։ Վստահեցրին, որ ևʹ BMW7–ը ևʹ «Lexus Ix 470» կառավարության բալանսում գտնվող մեքենաներ են։ Մեր մյուս հարցերին պատասխան չստացանք։
    
     Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին հրաժարական տալուց հետո Հովիկ Աբրահամյանն իր հետ տարել էր վարչապետի ծառայողական մեքենան ուղեկցող 2 մեքենայից մեկը։ Մամուլի հրապարակումներից հետո, սակայն, նա վերադարձրեց այդ մեքենան»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

4381 | 1
Facebook