Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մնջախաղը` խուլերի մատուցմամբ

14:10, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
Մնջախաղը` խուլերի մատուցմամբ

Այսօր` հոկտեմբերի 20-ը` խուլերի միջազգային օրն է, որին նվիրված միջոցառում տեղի կունանա Երևանի պետական տիկնիկային թատրոնում:
     Ելույթ կունենա Արարատյան Հայրապետական թեմի «Մենք» խուլերի մնջախաղի թատրոն-ստուդիան, խուլերը հանդես կգան նաև երգով ու պարով:

Ստուդիայի գեղարվեստական ղեկավար Իննա Հախնազարյանի կարծիքով` նրանց աշխարհը լուռ է, սակայն լուռ է լսողների համար: Իսկ թե ինչ է կատարվում խուլերի աշխարհում, ինչպես են նրանք այն ընկալում, հանդիսատեսը կարող է զգալ միայն նրանց մատուցմամբ:
     Նշենք, որ այս տարի Արարատյան Հայրապետական թեմի «Մենք» խուլերի մնջախաղի թատրոն-ստուդիան ելույթ է ունեցել Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնում, արժանացել ոսկե մեդալի:

1920 | 0
Facebook