Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելգիան Հալեպի ուղղությամբ ավիահարվածների մասին լուրը ռուսական ապատեղեկատվություն է որակել

14:20, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
Բելգիան Հալեպի ուղղությամբ ավիահարվածների մասին լուրը ռուսական ապատեղեկատվություն է որակել

Այսօր Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը տեղեկատվություն էր տարածվել, որ Բելգիայի Ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Հալեպի Հասաջեկա գյուղի շրջակայքում, ինչի հետևանքով 6 խաղաղ բնակիչ էր սպանվել:
     Բելգիայի Պաշտպանության նախարարությունը հերքել է Հալեպի Հասաջեկա գյուղի շրջանում իր ռազմական ներկայության մասին տեղեկատվությունը: Երկրի պաշտպանության նախարար Սթիեն Վանդեպուտը հայտարարել է. «Մեղադրանքներն անիմաստ են: Մենք սովորաբար չենք հայտարարում, թե որտեղ ենք ակտիվություն ցուցաբերում, բայց կարող եմ հաստատել, որ մենք այս օրերին այդ տարածքում թռիչքներ չենք իրականացրել»: Նա հայտարարել է, որ Հալեպի ուղղությամբ ավիահարվածներ իրականացնելու մասին լուրը ռուսական ապատեղեկատվություն է:

3262 | 0
Facebook