Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Honda-ն նոր կոմպակտ քրոսովեր է գաղտնազերծել

00:05, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Honda-ն նոր կոմպակտ քրոսովեր է գաղտնազերծել

Honda ընկերությունը հրապարակել է WR-V անվամբ իր նոր կոմպակտ քրոսովերի առաջին լուսանկարները: Ավտոմեքենայի շնորհանդեսը տեղի կունենա 2016թ. նոյեմբերին, Սան Պաուլուի ավտոսրահում: Նորույթի վաճառքը կմեկնարկի 2017թ:
     Ոճով WR-V-ն հիշեցնում է HR-V-ն, սակայն ընկերության մոդելային շարքում նորույթն զբաղեցնելու է այդ քրոսովերից մեկ աստիճան ցածր: Ավտոմեքենան ագրեսիվ արտաքին է ստացել, ջերմափոխանակիչի ոչ մեծ ցանց, ռեիլինգներ և լուսադիոդային օպտիկա:
     WR-V-ի տեխնիկական բնութագրերը դեռևս գաղտնի են պահվում: Motor1-ի տվյալներով` սարքավորումների մեծ մասն ավտոմեքենան փոխառելու է Honda Jazz մոդելից: Ամենայն հավանականությամբ, քրոսովերն առաջարկվելու է միայն առջևի քարշակային համակարգով:

5265 | 0
Facebook