Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինդոնեզիայում նավ է այրվել. կա 4 զոհ և տասնյակ վիրավորներ

15:25, կիրակի, 16 հոկտեմբերի, 2016 թ.
Ինդոնեզիայում նավ է այրվել. կա 4 զոհ և տասնյակ վիրավորներ
     Ինդոնեզիայի արևելքում ճեպընթաց նավն այրվել է ու շրջվել, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով «Սինխուա» գործակալությանը:
    
     Դեպքը տեղի է ունեցել, երբ Bintang Pajar նավը դուրս է եկել Հյուսիսային Մալուկու նահանգի Ջայլոլո նավահանգստից` ուղևորվելով Տերնատե քաղաք:
     Վթարի պահին, ըստ նախնական տվյալների՝ նավի վրա եղել է 41 մարդ, որոնցից երկուսը համարվում են անհետ կորած:
    
     Տարվում են անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքներ:
6738 | 0
Facebook