Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում անոմալ ցուրտ տեղանք է հայտնաբերվել

00:05, շաբաթ, 08 հոկտեմբերի, 2016 թ.
Չինաստանում անոմալ ցուրտ տեղանք է հայտնաբերվել

2011 թվականի ամռանը չինական Պինցյուան վարչական շրջանի տեղացիները, մոտ 900 մետր բարձրանալով ոչ բարձր լեռը, նկատել են, որ չնայած շոգին, իրենց ոտքերի տակի հողը սառույցի պես սառն է: Տարօրինակ բացահայտումը անմիջապես գրավել է Չինաստանի գիտությունների ակադեմիայի ուշադրությունն, սկսվել են ուսումնասիրություններ: Պարզվել է, որ սառը հողի պատճառը հավերժական սառնամանիքի տարածքն է, որը թաքնվում է հողի վերին շերտի տակ: Այս շաբաթ գիտնականների քառամյա հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում:
     Պինցյուանի «սառը հողը» գտնվում է Եվրասիայի ամենահարավային հավերժական սառնամանիքի գոտուց 600 կմ հեռավորության վրա: Գիտնականներին հայտնի միակ վայրը, որ դուրս է հավերժական սառնամանիքի տարածքից, գտնվում է Տիբեթի լեռներում` 4700 մ բարձրության վրա: Այստեղ ջերմաստիճանը երբեք չի բարձրանում 0 աստիճան Ցելսիուսից վերև: Բայց այնտեղ նույնիսկ ամռանը տաք չի լինում, սակայն Չինաստանում` իր կտրուկ արտահայտված մայրցամաքային կլիմայով, նման վայրի գոյության մասին ոչ ոք չէր կարող անգամ ենթադրել:

Գիտնականներն այս յուրահատուկ երևույթը բացատրում են երկրաբանական պայմաններով: Հավերժական սառնամանիքն արգելափակված է ստորին հատվածից կավի և վերին հատվածից տորֆի մեկուսիչ շերտերով: Ձմռան սկզբին սառը քամին ներթափանցում է վերին շերտերի ծակոտիների միջով և ապահովում է օդի շրջանառությունը պտղատու շերտի տակ գտնվող ծակոտկեն նյութում: Իսկ ամառվա տաք եղանակներին տաք օդը չի կարողանում ներթափանցել սառը օդով լցված ծակոտիների մեջ:

6468 | 0
Facebook