Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրավաբանական անձանց ներգրավող ամենաշահավետ դոլարային ավանդները` ՀՀ բանկերում

12:50, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2016 թ.
Իրավաբանական անձանց ներգրավող ամենաշահավետ դոլարային ավանդները` ՀՀ բանկերում

Հայաստանում գործող բանկերն, ըստ ԱՎԱՆԴ.am-ի, դոլարային հետևյալ ավանդներն են ընդունում իրավաբանական անձանցից.

Իրավաբանական անձանցից ամենաշահավետ դոլարային ավանդն ընդունում է «Ֆասթ կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը` ավանդ «Փոխառություն»` 11% եկամտաբերությամբ:

8.9% եկամտաբերությամբ «Կուտակային» ավանդ գործում է «Անելիք Բանկ»-ում: Առաջարկվում է նույն ավանդատեսակի մեկ այլ տարբերակ` 8% եկամտաբերությամբ: «Անելիք Բանկ»-ն առաջարկում է նաև «Բիզնես ապահով» ավանդը` 8.1%, 8%, 7.9%, 7.8% (և այլն) եկամտաբերությամբ:

7.75% եկամտաբերությամբ դոլարային ավանդ իրավաբանական անձանցից ներգրավում է «Կոնվերս բանկ»-ն` ավանդ «Կարաս»:

Հայաստանյան բանկերում իրավաբանական անձանց առաջարվող դոլարային մյուս ավանդատեսակներին, դրանց պայմաններին ծանոթանալու համար` այցելեք այստեղ:

Իսկ ըստ դոլարային ավանդների եկամտաբերության` վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Ֆասթ կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը:

6075 | 0
Facebook