Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Այսօր Ադրբեջանում անց է կացվում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե. Ալիևը գնում է դեպի մենիշխանություն

12:10, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2016 թ.
Այսօր Ադրբեջանում անց է կացվում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե. Ալիևը գնում է դեպի մենիշխանություն

Այսօր Ադրբեջանում անցկացվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որն ընդդիմադիրների համոզմամբ` Իլհամ Ալիևի գերդաստանի դիրքերն ավելի ամրապնդելու և փաստացի իշխանությունը ժառանգաբար փոխանցելու նպատակ ունի:

Սահմանադրության փոփոխությունների փաթեթը ներկայացրել է հենց Ալիևը: Այն ենթադրում է երկրի հիմնական օրենքի 29 հոդվածների փոփոխություն: Դրանցից ամենաառանցքայիններն են` նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարաձգում` 5-ից հասցնելով 7 տարվա, նախագահ առաջադրվելու համար առնվազն 35 տարեկան լինելու պահանջի չեղարկում և փոխնախագահների պաշտոնների սահմանում:

Փոխնախագահներին առաջադրելու է նախագահը: Իսկ եթե նախագահը չկարողանա կատարել պարտավորությունները, դրանք կստանձնի ոչ թե վարչապետն, ինչպես սահմանված է ներկայիս օրենքով, այլ՝ առաջին փոխնախագահը:

Իշխանության բոլոր լծակներն իր ձեռքում պահելու համար Ալիևն իր առաջարկած փաթեթում ներմուծել է նաև օրենսդիր մարմինը՝ Միլի մեջլիսը ցրելու և նախագահի արտահերթ ընտրություններ նշանակելու իրավունք:

Քաղաքացիները ներկայիս 25-ի փոխարեն կստանան 18 տարեկանում Միլի մեջլիսի պատգամավոր ընտրվելու իրավունք:
     Սահմանադրական փոփոխությունների հետ կապված տևական ժամանակ է` Ադրբեջանում չեն դադարում ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները, որոնք ինչպես միշտ, ճնշվում են ոստիկանության կողմից:

2690 | 0
Facebook