Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կարապետյանն իր գլխավոր խորհրդական է նշանակել Հայաստանի պատմության ամենաանհաջող նախարարներից մեկին». Արայիկ Հարությունյան

12:20, ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2016 թ.
«Կարապետյանն իր գլխավոր խորհրդական է նշանակել Հայաստանի պատմության ամենաանհաջող նախարարներից մեկին». Արայիկ Հարությունյան
     Զարմանում եմ, երբ մարդիկ Կարեն Կարապետյանի հետ որևէ հույս կարող են կապել։ Առաջին իսկ որոշմամբ հասկանալի դարձավ նրա էությունը։ Կարապետյանն իր գլխավոր խորհրդական է նշանակել Գագիկ Մարտիրոսյանին, ով Հայաստանի պատմության մեջ ամենաանհաջող նախարարներից է եղել, եթե ոչ վատագույնը։ Լևոնից մինչև Սերժ գլխավորել է մի քանի նախարարություն՝ շինարարության, էներգետիկայի, արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգման, եղել է պետնախարար, ջրպետկոմի ղեկավար։ Նրա ղեկավարման ժամանակ այդ ոլորտները շարունակել են քայքայվել՝ առանց որևէ զարգացման։ Դե իսկ մուննաթի գերդոզավորմամբ Գագիկ Մարտիորսյանը գերազանցում է անգամ Էդվարդ Նալբանդյանին և Վարդան Այվազյանին։
13503 | 2
Facebook