Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

NASA-ի նախկին տիեզերագնացը հայտարարել է այլմոլորակայինների գոյության մասին

23:10, հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2016 թ.
NASA-ի նախկին տիեզերագնացը հայտարարել է այլմոլորակայինների գոյության մասին

NASA-ի նախկին տիեզերագնաց Լերոյ Չիաոն, ով Միջազգային տիեզերակայանում եղել է 200 օրից ավելի, հայտարարել է, որ մարդկությունն իզուր է այդպես անփութորեն վարվում այլմոլորակային քաղաքակրթության գոյության հարցում:
     Նախկին գիտաշխատողը կարծում է, որ մարդկությունն ունի ոչ պակաս հիմնավորումներ, որպեսզի վստահ լինի ՉԹՕ-ների գոյության հարցում: Չիան շատ դժգոհ է նրանից, որ մարդկանց մեծ մասը թերահավատորեն է վերաբերում Տիեզերքում այլմոլորակայինների գոյությանը:

Եկիրը շատ արագ է մաշվում մարդու վնասակար գործունեության պատճառով, ուստի բացառված չէ, որ կյանքը մեր մոլորակում կարող է վերանալ և վերածնվել մեկ ուրիշում:
     «Այլմոլորակայինները հանգիստ ապրում են հասարակ մարդկանց մեջ, սակայն հիմա նրանք անաբիոզ (oրգանիզմի վիճակ, երբ կենսական պրոցեսները` նյութափոխանակություն, շնչառություն և այլն, ժամանակավորապես դանդաղում են կամ աննկատ լինելու պատճառով դադարում) վիճակում են: Հենց որ հումանոիդներին պետք լինի դուրս գալ քնի վիճակից, այլմոլորակային քաղաքակրթությունն անարգել կապրի մարդկանց հետ միասին»,- ասել է նա` վստահեցնելով, որ 2200 թվականի մոտերքում մոլորակին սպառնում է մոլորակային մասշտաբների ապոկալիպսիս, ինչը կապացուցի, որ այլմոլորակայիններն առավել հարմարեցված են կյանքին, քան մարդիկ:

17806 | 0
Facebook