Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վստահ ենք, որ մեր բոլոր պահանջներն իշխանությունները վաղ թե ուշ կատարելու են». Պավլիկ Մանուկյան

14:50, հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2016 թ.
«Վստահ ենք, որ մեր բոլոր պահանջներն իշխանությունները վաղ թե ուշ կատարելու են». Պավլիկ Մանուկյան
    
«Գերազանց, մարտական լիցքավորված: Վստահ ենք, մեր բոլոր պահանջներն իշխանությունները վաղ թե ուշ կատարելու են, ցանկանան, թե չցանկանան»,- այս մասին այսօր լրագրողներին ասել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը: Վերջինին «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»:
     Տեղեկացնենք, որ որ այսօր երեկոյան Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է Պավլիկ Մանուկյանի կալանքի երկարացման վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը:
     Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանն ու իր որդին հուլիսի 27-ին ոտքի հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդի տարածքում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել)։
2894 | 4
Facebook