Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Վրաստանում հայտնաբերել են գերեզման` ափսեի մեջ դրված, ուլունքներով զարդարված գանգով

02:05, ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2016 թ.
Վրաստանում հայտնաբերել են գերեզման` ափսեի մեջ դրված, ուլունքներով զարդարված գանգով

Վրացի և լեհ հնագետների խումբը Բեշթաշենի շրջանում պեղումներ անելու ժամանակ հայտնաբերել է 16 գերեզման ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանների ժամանակներից: Գերեզմանների մեծ մասը վերևից փակված է քարե գլաքարերով կամ էլ ծածկված քարերով և հողով:

Առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում զույգ գերեզմանը, որում թաղված են երիտասարդ տղամարդ և կին: Նրանց մարմինները գլխատված են: Կմախքի վրա հայտնաբերվել են նաև բրոնզե նետերի 2 սլաքներ: Մեկը խրված է կնոջ ոտքի մեջ, մյուսը` կողերի արանքում, սրտին մոտ: Ակնհայտ է, որ նետերն էլ եղել են կնոջ մահվան պատճառ: Գիտնականները նաև եզրահանգել են, որ կինը եղել է 17-25, տղամարդը` 19-25 տարեկան: 2-ն էլ պառկած են եղել աջ կողքի վրա` սաղմի տեսքով: Նրանց կմախքների կողքին եղել են բրոնզե կացին, բրոնզե երկար սալիկ` երկրաչափական պատկերներով և կերամիկական սպասք:

Մյուս հետաքրքիր գերեզմանն էլ կնոջ գերեզման է, որում 17-25 տարեկան կնոջ գլուխը տեղադրված է ափսեի մեջ` շրջապատված ուլունքներով, փոքր անոթներով:

Մեկ այլ գերեզմանում, որը պատկանում է տղամարդու, հայտնաբերվել են եղնիկների և ձիերի պատկերներով զարդարված կացին` գրեթե կես մ երկարութամբ, նետերի բրոնզե և երկաթե սլաքներ, խոզերի և այլ կենդանիների ոսկորներ:

12975 | 0
Facebook