Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հեմինգուեյի և աշխարհի ամենակարճ պատմվածքի մասին պատմությունն իրականում միֆ է

00:05, չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2016 թ.
Հեմինգուեյի և աշխարհի ամենակարճ պատմվածքի մասին պատմությունն իրականում միֆ է

Ժամանակ առ ժամանակ համացանցում հայտնվում է տեղեկատվություն այն մասին, թե աշխարհի ամենակարճ ու հուզիչ պատմվածքը գրել է Էռնեստ Հեմինգուեյը (1899-1961): Իսկ գրվածքը հետևյալն է` «For sale: baby shoes, never worn» («Վաճառվում են մանկական կոշիկներ. հագած չեն»): Մարդկանց հավատացնում են, թե գրողը գրազ է եկել ընկերների հետ, որ կգրի 6 բառից բաղկացած ավարտուն ստեղծագործություն և հաղթելով` նրանցից 10-ական դոլար է ստացել:
     Իրականում նմանատիպ իրական հայտարարություններ մանկական կոշիկների կամ էլ մանկասայլակների մասին ամերիկյան թեթերում հայտնվել են շատ ավելի վաղ, քան իր ստեղծագործական կարիերան է սկսել Հեմինգուեյը: Իսկ այս պատմությունը գրազի հետ կապված գրավոր աղբյուրներում հայտնվել է միայն 1990-ականներին:

13731 | 0
Facebook