Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Այսօր տեղի կունենա iPhone 7-ի և iPhone 7 Plus-ի պաշտոնական շնորհանդեսը

11:20, չորեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2016 թ.
Այսօր տեղի կունենա iPhone 7-ի և iPhone 7 Plus-ի պաշտոնական շնորհանդեսը

Ինչպես հայտնի է, ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, պատրաստվում է պաշտոնապես ներկայացնել 7-րդ սերնդի iPhone-ը:
    
     Մի շարք լրատվականներ (vedomosti.ru-ն, TechCrunch, The Verge և CNET) սեփական աղբյուրներին հղումով, հաղորդում են, որ այսօր ներկայացվելու են iPhone 7, iPhone 7 Plus սմարթֆոնները, Apple Watch 2-ը, iOS 10, MacOS Sierra օպերացիոն համակարգերն ու, հնարավոր է, MacBook PRO նոթբուքը: Հայտնի է, որ նոր iPhone 7-ը հասանելի կլինի 5 տարբեր գունային լուծումներով՝ վարդագույն, ոսկեգույն, արծաթագույն, մոխրագույն և սև:
    
     Մոդելները կունենան 32, 128 և 256 ԳԲ ծավալով ներքին հիշողություն, մինչդեռ օպերատիվ հիշողության ծավալը կլինի 2 ԳԲ:

11625 | 0
Facebook