Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիան այսօր է

11:20, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2016 թ.
Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիան այսօր է
     Այսօր` Ժամը 17:00-ին Վերաքննիչ քրեական դատարանը կքննի Ժիրայր Սեֆիլյանի կալանավորման ժամկետի երկարացման վերաքննիչ բողոքը։
    
     «Ժիրայր Սեֆիլյանը պետք է լինի ազատութան մեջ» պահանջով ակցիայի մասնակիցները կոչ են անում քաղաքացիներին հավաքվել Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց։
     Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով 2016թ. հունիսի 22-ին Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Սույն քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 9 անձ: Մեղադրյալներից մեկի գտնվելու վայրն անհայտ է: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
2910 | 0
Facebook