Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդը կրակել է ՈՏՅՈՍ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից. ԼՂՀ ՊԲ

10:05, շաբաթ, 27 օգոստոսի, 2016 թ.
Հակառակորդը կրակել է ՈՏՅՈՍ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից. ԼՂՀ ՊԲ
     Օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց, այդ թվում` 30 կրակոց ՈՏՅՈՍ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից:
     ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
3084 | 0
Facebook