Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայում երկրաշարժի ժամանակ աղջիկն իր կյանքի գնով փրկել է 4 տարեկան քրոջը

17:10, ուրբաթ, 26 օգոստոսի, 2016 թ.
Իտալիայում երկրաշարժի ժամանակ աղջիկն իր կյանքի գնով փրկել է 4 տարեկան քրոջը
    
Իտալիայի երկրաշարժից հետո ավագ քրոջ մարմնի տակ ժամերով պառկած 4 տարեկան երեխան ողջ է մնացել: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը: 8-ամյա Ջուլիա Ռենալդոն իր մարմնով ծածկել է քրոջը՝ Ջորջիային, երբ նրանց տունը սկսել է փլվել: Ջորջիան փրկվել է, իսկ Ջուլիան մահացել է փլատակների տակ: 4-ամյա աղջիկա վիճակը գնահատվում է բավարար: Նա թեթև քերծվածքներ է ստացել ու գտնվում է հիվանդանոցում:
    
     Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի կենտրոնական հատվածում, որի զոհերի թիվը հասել է 267-ի:
6735 | 0
Facebook