Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է

16:20, չորեքշաբթի, 24 օգոստոսի, 2016 թ.
Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է
     Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժել է «Նոր Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանին՝ գրավի դիմաց ազատ արձակելու առնչությամբ պաշտպանի միջնորդությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է նրա պաշտպան Լուսինե Սահակյանը. «Դատավորն իմ պաշտպանյալից հետաքրքրվել է, թե արդյոք ազատ արձակվելուց հետո նա կրկին զբաղվելու է իր քաղաքական գործունեությամբ, որին վերջինս պատասխանել է՝ այո»: Պատշանը մեկ անգամ ևս տեղեկացրել է, որ Ղուկասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և իրեն քաղբանտարկյալ է համարում: Նա հայտնել է, որ իր պաշտպանյալը դեռևս շարունակում է հացադուլը, արդեն 24 օր է՝ հացադուլի մեջ է:
     Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել է հուլիսի 29-ին, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ: Նա կալանավորված է:
2235 | 0
Facebook