Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպես կտրել տորթը, որպեսզի այն թարմ մնա

00:10, շաբաթ, 27 օգոստոսի, 2016 թ.
Ինչպես կտրել տորթը, որպեսզի այն թարմ մնա

Լոնդոնում բնակվող մաթեմատիկոս Ալեքս Բելոսն իր պատրաստած տեսանյութում նկարագրում է, թե ինչպես պետք է ճիշտ կտրել տորթը, որպեսզի այն երկար ժամանակ թարմ մնա:
     Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, մեթոդն իրենից ներառում է ոչ թե տորթը եռանկյունաձև կտորների բաժանելն, այլ շերտերը տորթի մեջտեղի հատվածից երկարությամբ կտրելը:
     Թեև Բելոսն այս մեթոդն անվանել է նոր, սակայն այն իրականում ստեղծվել է 100 տարի առաջ. մաթեմատիկոսը պարզապես բացահայտել է այդ վաղեմի հնարքը և այն անվանել «Տորթը մաթեմատիկական հիմունքներով կտրելու բանաձև»:
     Բելոսը նաև բացատրել է իր առաջարկած մեթոդի օգտակարությունը. «Եթե թխվածքը կտրում ենք եռանկյունաձև շերտերով, այնուհետև տեղադրում այն սառնարանի մեջ, կորցնում է իր թարմությունը, քանի որ տորթի ներսի հատվածը շփվում է օդի հետ, իսկ տորթի մեջտեղի հատվածից ուղղանկյունաձև կտորներ կտրելը օգնում է այն ամբողջական և թարմ պահել»:

11327 | 0
Facebook