Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում տեղի ունեցավ հայրենադարձ նկարիչ Մարիամ Ղարիբյանի ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը

23:05, երեքշաբթի, 26 հուլիսի, 2016 թ.
Երևանում տեղի ունեցավ հայրենադարձ նկարիչ Մարիամ Ղարիբյանի ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը

Հուլիսի 26-ին Երևանի պատմության թանգարանում բացվեց Չեխիայից հայրենադարձված նկարիչ, ասեղնագործության վարպետ և ձևավորող Մարիամ Ղարիբյանի ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը:
     Մարիամը, ժամանակակից զգեստների ձևավորման մեջ օգտագործելով հայկական ավանդական ասեղնագործությունը, իր աշխատանքներում յուրօրինակ ձեռագրով համադրել է հինն ու նորը:
     Նրա աշխատանքների ցուցադրություններ են կազմակերպվել Եվրոպայի մի շարք երկրներում և ԱՄՆ-ում:
     Չեխիայում բնակվելու տարիներին տեղի հայ համայնքում Մարիամը ակտիվ գործունեություն է ծավալել՝ նկարչություն և ասեղնագործություն դասավանդելով հայկական շաբաթօրյա դպրոցում:
     Երևանում Մարիամ Ղարիբյանի աշխատանքների ցուցահանդեսը կտևի 10 օր:

2696 | 1
Facebook