Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր անունից խոսելու համար պիտի հանդիպի մեզ հետ». Պավել Մանուկյանը` Նիկոլ Փաշինյանի մասին

09:15, ուրբաթ, 22 հուլիսի, 2016 թ.
«Մեր անունից խոսելու համար պիտի հանդիպի մեզ հետ». Պավել Մանուկյանը` Նիկոլ Փաշինյանի մասին
     Ինչպես հայտնի է, երեկվա ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բախումային իրավիճակի դեպքում կրկին պատրաստ է լինել Խորենացի փողոցում, բայց միայն այն պայմանով, որ «Սասնա ծռերի»-ի կողմից որակումներ չլինեն, թե եկել է իրենց իշխանափոխության տեր կանգնի: «Մարդիկ տպավորություն են ստացել, ակնարկում են, որ բան են ուզում անել, ես թույլ չեմ տալիս, խնդրեմ արեք՝ մենակ չլինի էն պատմությունը, որ ասեք՝ Նիկո՛լ, սկսել ա՜, արի՛»,- ասաց նա:
     «Սասնա ծռեր» խմբի առաջնորդ Պավել Մանուկյանն, արձագանքելով պատգամավորի գործունեության հետ կապված «դժգոհություններին», նշեց. «Իշխանություն, ընդդիմություն էսքան տարի ժողովրդին խաբել են, խոստումները չեն կատարել: Հարգում եմ Նիկոլին, բայց նա չի պատկերացնում այս ժողովրդի ներուժը: Մեր անունից խոսելու համար պիտի հանդիպի մեզ հետ, իսկ դա ոստիկանները թույլ չեն տալիս»:
34357 | 12
Facebook