Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

«Ընդդիմադիր» կուսակցությունների անդամները Նիկոլից վառված են

16:45, հինգշաբթի, 21 հուլիսի, 2016 թ.
«Ընդդիմադիր» կուսակցությունների անդամները Նիկոլից վառված են
     Տեսնելով հասարակության դրական վերաբերմունքն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` այս օրերին ժողովրդի կողքին լինելու վերաբերյալ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ «տեղները չեն գտնում»: Ասում են` նրանք սկսել են ամենուր լուրեր տարածել, թե Փաշինյանը դա անում է առաջիկա ընտրություններում իր քարոզարշավն ապահովելու համար: Ավելին, ասում են` նույնիսկ ՀԱԿ-ն է սկսել լուրեր տարածել, թե` «հենց թիմն է նրան մեջքին կանգնած, կազմակերպում և անում է չերևացող աշխատանքը»: Ու որպեսզի հարց չհնչի` «բա էդ դեպքում ինչո՞ւ իրադարձությունների վայրում չեն», միանգամից նշում են, թե Նիկոլն իր վրա է վերցրել «առաջնագիծը» ու որ հարկ լինելու դեպքում` ՀԱԿ-ը կողքին կլինի:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
12304 | 9
Facebook