Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀ-ում հրամանատարը դուխ ունենալո՞ւ է ցանկացած պարագայում «կրակ» հրամանն արձակի». Թևան Պողոսյանը` Արա Նազարյանին

17:05, երեքշաբթի, 28 հունիսի, 2016 թ.
«ՀՀ-ում հրամանատարը դուխ ունենալո՞ւ է ցանկացած պարագայում «կրակ» հրամանն արձակի». Թևան Պողոսյանը` Արա Նազարյանին

Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագրի քննարկման ժամանակ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը նշեց, որ դրական վերաբերմունք ունի այս համաձայնագրի վերաբերյալ, քանի որ առաջին անգամ հայ- ռուսական հարաբերություններում Հայաստանը բանակցել է և ապահովագրել մի կետ, որ հրամանատարը եղել է հայ: Ապա դառնալով հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանին, ասաց.

«Վերջերս մամուլում եղան հրապարակումներ, որ ապրիլի 2-ից 4-ն ընկած հատվածում ունեցել ենք խնդիրներ, երբ հրամանատարները մնացել են տեղում՝ սպասելով կրակ հրամանի: Եղել են դեպքեր, երբ խնդիրը վերցրել են իրենց վրա ու պաշտպանել են սահմանները: Դրանից հետո քիչ էր մնում, որ քրեական գործեր բացեին, հետո, երբ հանրային պահանջ եղավ, շատերը «Մարտական խաչեր» ստացան։ Կարո՞ղ եք պատասխանել՝ ՀՀ-ում հրամանատարը դուխ ունենալո՞ւ է ցանկացած պարագայում «կրակ» հրամանն արձակի ու պրոբլեմ չունենա, որ կարող է իրեն դրա համար պատժեն: Վստահությունը մե՞ր կողմի վրա պահենք, թե՞ հույսներս դնենք պայմանագրի կետերի վրա»,- հարցրեց Թևան Պողոսյանը:

Ա. Նազարյանը պատասխանեց, որ համաձայնագրում ամրագրված է, որ անելուց հետո լիազորված մարմինները ծանուցում են իրար. «Հրամանը տալու է ՀՕՊ պետը, ինքն է հրաման տալու»,- ասաց նա:

2881 | 1
Facebook