Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրո-2016-ին ընդառաջ Ֆրանսիայում աճել է հեռուստացույցների, գարեջրի և արագ սննդի վաճառքը

01:15, շաբաթ, 25 հունիսի, 2016 թ.
Եվրո-2016-ին ընդառաջ Ֆրանսիայում աճել է հեռուստացույցների, գարեջրի և արագ սննդի վաճառքը
     Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնության շրջանակներում երկրում աճել է հեռուստացույցների վաճառքն, ինչպես նաև սննդի առաքումը։ «Toluna» ընկերության հարցմանը համաձայն՝ հարցվողների 12,1 %-ը հայտնել է, որ նոր հեռուստացույց են գնել՝ հատուկ Եվրոպայի առաջնության հանդիպումները դիտելու համար։ Ընդհանուր առմամբ՝ Եվրո-2016-ին ընդառաջ գնվել է 1,7 մլն-ի տեխնիկա։ Բացի այդ, 3 անգամ աճել է գարեջրի վաճառքն, իսկ սննդի առաքումը՝ 50 %-ով։ «Ամենից լավ այս ընթացքում վաճառվում է սնունդը, որը կարելի է ուտել ձեռքերով՝ պիցցա և բուրգերներ»,- նշել է ֆրանսիական արագ սննդի կետերից մեկի տնօրենը։
2259 | 0
Facebook