Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամենահուսալի ավտոմեքենաների վարկանիշն ըստ J. D. Power and Associates ամերիկյան գործակալության

02:15, ուրբաթ, 24 հունիսի, 2016 թ.
Ամենահուսալի ավտոմեքենաների վարկանիշն ըստ J. D. Power and Associates ամերիկյան գործակալության
     J. D. Power and Associates ամերիկյան գործակալության փորձագետները կազմել են ամենահուսալի ավտոմեքենաների վարկանիշը: Համապատասխան հետազոտությունն ընկերությունն անցկացնում է արդեն 30-րդ անգամ: Աղյուսակը կազմվել է ըստ 2016թ թողարկման ավտոմեքենաների տերերի հարցման արդյունքների: Վարորդներին խնդրել են թվարկել այն հիմնական խնդիրները, որոնք առաջացել են իրենց տրանսպորտային միջոցների հետ շահագործման ընթացքում: Հուսալիության աստիճանը որոշվել է առանձին ապրանքանիշի 100 ավտոմեքենայի անսարքությունների քանակով: Առաջին տեղը հուսալիության վարկանիշում զբաղեցրել են Kia ավտոմեքենաները (83 անսարքություն բրենդի 100 ավտոմեքենայի վրա): Երկրորդ տեղում Porsche-ն է (84 անսարքություն): Առաջին եռյակը եզրափակում է Hyundai-ը(92 անսարքություն): Այնուհետև հետևում են Toyota-ն (93) և BMW-ն (94):
5499 | 0
Facebook