Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանում քթի վիրահատությունից հետո երկրորդ տեղում է կրծքի վիրահատությունը

21:10, կիրակի, 26 հունիսի, 2016 թ.
Հայաստանում քթի վիրահատությունից հետո երկրորդ տեղում է կրծքի վիրահատությունը

Հայաստանում պլաստիկ վիրահատություն արվում է դեռևս 1970-ից: Ժամանակի ընթացքում թե գիտական տեխնիկան է զարգացել, թե կուտակված փորձը: Մեր երկրում պլաստիկ վիրահատությունների շարքում քթի վիրահատությունից հետո երկրորդ տեղում է կրծքի վիրահատությունը, ընդ որում կրծքի վիրահատություններ կատարվում են կուրծքը մեծացնելու, փոքրացնելու, ինչպես նաև ձգելու համար:
    
«Կրծքի վիրահատության դիմելիությունը Հայաստանում ավելի շատ պայմանավորված է փոքրացման և ձգելու հետ` հետծննդային դեֆորմացիաների և տարիքային փոփոխությունների հետ կապված: Կրծքերի մեծացումը իմպլանտի միջոցով կատարում են ավելի շատ երիտասարդ տարիքում, փոքրացումը և ձգումը` ավելի հասուն տարիքում, քանի որ վերջինս որոշ չափով խոչընդոտում է կրծքով հետագա կերակրումը: Երբեմն դիմում են կրծքի վերականգնման նպատակով, երբ ուռուցքի հետևանքով կուրծքը հեռացրել են: Սակայն, այս կապակցությամբ դիմելիությունը համեմատաբար ավելի քիչ է` պայմանավորված ինֆորմացիայի պակասից»,- մեզ հետ զրույցում նշեց պլաստիկ վիրաբույժ Թեհմինե Ասատրյանը: Մասնագետի տվյալներով` կրծքի վիրահատության համար անհրաժեշտ վճարները տատանվում են 350-400 հազար դրամի սահմաններում:

8294 | 0
Facebook