Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր մարզպետարանում ուռճացված ծախսեր չունենք, իսկ մեքենաները դեռ չեն բավականացնում». Աշոտ Ղահրամանյան

15:30, շաբաթ, 28 մայիսի, 2016 թ.
«Մեր մարզպետարանում ուռճացված ծախսեր չունենք, իսկ մեքենաները դեռ չեն բավականացնում». Աշոտ Ղահրամանյան
     Սարդարապատի հուշահամալիրում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն` անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե ավելորդ պետական մեքենաները պետք է հեռացվեն, նշել է, որ իրենց մարզպետարանում կա ընդամենը 7 հին մեքենա, որոնք չեն բավականացնում. «Մենք ունենք 7 հին մեքենա: Մենք պետություն ենք չէ՞, վարչապետի կոչը բոլոր այն կազմերպոթյուններին էր ուղղված, որտեղ ավելորդ մեքենաներ կան: Ես համոզված եմ, որ մեր երկիրը ճիշտ ուղով է ընթանում և այնպիսի երկիր պիտի կառուցենք, որ մեր բոլորիս երեխաներն ու թոռներն այս երկրում ապրեն։ Ինչ վերաբերում է ուռճացված ծախսերին, ասեմ, որ մեր մարզպետարանում ուռճացված ծախսեր չունենք, իսկ մեքենաները դեռ չեն բավականացնում»,-հավաստիացրել է նա:
     Նրա խոսքով, Արմավիրի մարզն ամենաշատ բնակչություն ունեցող մարզն է, իսկ մարզպետարանը՝ ամենաքիչ աշխատակազմն ունի»:
     Մյուս հարցին, թե ինչ վնաս է կրել մարզը օրերս բարձրացած ուժեղ քամուց, մարզպետն ասաց. «Վնասվել են դպրոցի, շենքերի տանիքները, և կարկտահարությունեից բավականին լուրջ վնասներ է հասել: Ամբողջը զեկուցված է վարչապետին, ինքը ևս այցելել է մարզ: Համապատասխան հանձնարարական կա, գումարները հաշվվում են»:
4038 | 2
Facebook