Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Բանջարեղեն և միրգ վաճառող գյուղացիներին արգելում են Սարի թաղ բարձրանալ

15:55, չորեքշաբթի, 25 մայիսի, 2016 թ.
Բանջարեղեն և միրգ վաճառող գյուղացիներին արգելում են Սարի թաղ բարձրանալ

Արդեն մեկ ամիս է Սարի թաղում չեն երևում տարբեր մարզերից պտուղ-բանջարեղեն տեղափոխող ավտոմեքենաները: Նախկինում, եթե տեղաբնակները դռան առաջ առևտուր էին անում այդ մեքենաներից, այսօր ստիպված են շուկա հասնել:

Ասում են, բանջարեղեն տեղափոխող ավտոմեքենաների վարորդներին Սարի թաղ բարձրանալ արգելել է ՀՀԿ պատգամավոր, թոխմախցի Մհեր Սեդրակյանը:

Ըստ լուրերի Մհերի մարդիկ հսկում են Սարի թաղ տանող ճանապարհի մուտքը և տեսնելով թաղ մտնող բանջարեղենով բեռնված ավտոմեքենաները, անմիջապես հետ են դարձնում: Վարորդները բնակիչներին պատմել են, որ իրենց առջև ստեղծված խոչընդոտը Մհերի ձեռքի գործն է: Վերջինը թույլ չի տալիս իրենց մթերքը վաճառել Սարի թաղում, որպեսզի իրենք ստիպված այն վաճառեն Կայարանի շուկայում, որը պատկանում է Մհեր Սեդրակյանին:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
11863 | 3
Facebook