Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց ԱՄՆ

12:50, երեքշաբթի, 24 մայիսի, 2016 թ.
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց ԱՄՆ

Հայաստանի ազգային հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում: Մայիսի 28-ին ժամը 20:00-ին մեր հավաքականը Լոս Անջելեսի «Սթաբհաբ Սենթր» մարզադաշտում կմրցի Գվատեմալայի ընտրանու հետ, իսկ հունիսի 1-ին ժամը 20:00-ին՝ նույն մարզադաշտում տեղի կունենա Հայաստան – Էլ Սալվադոր ընկերական հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականն այսօր մեկնեց ԱՄՆ՝ Երևան – Դոհա - Լոս Անջելես չվերթով:
     Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
    
     Դարպասապահներ
     Արսեն Բեգլարյան «Միկա»
     Անատոլի Այվազով «Փյունիկ»
     Գոռ Մանուկյան «Փյունիկ»
    
     Պաշտպաններ
     Գաել Անդոնյան «Դիժոն» (Ֆրանսիա)
     Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
     Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
     Տարոն Ոսկանյան «Փյունիկ»
     Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»
     Լևոն Հայրապետյան «Փյունիկ»
     Սերգեյ Ավագիմյան «Արարատ»
     Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ»
    
     Կիսապաշտպաններ
     Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)
     Մարկոս Պիզելի «Ալ Ռաեդ» (Սաուդյան Արաբիա)
     Արաս Օզբիլիս «Ռայո Վալյեկանո» (Իսպանիա)
     Գոռ Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա)
     Դավիթ Մանոյան «Փյունիկ»
     Դավիթ Հակոբյան «Շիրակ»
     Տիգրան Բարսեղյան «Գանձասար-Կապան»
     Բենիկ Հովհաննիսյան «Արարատ»
     Զավեն Բադոյան «Բանանց»
    
     Հարձակվողներ
     Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան)
     Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան)
     Գեղամ Կադիմյան «Կարպատի» (Ուկրաինա)
     Վարդան Պողոսյան «Փյունիկ»
    
     Նշենք նաև, որ Մարկոս Պիզելին թիմին կմիանա մայիսի 27-ին, քանի որ մայիսի 26-ին իր թիմի՝ «Ալ Ռաեդ»-ի կազմում մասնակցելու է Սաուդյան Արաբիայի առաջնության անցումային պատասխան խաղին: Արաս Օզբիլիսը և Հենրիխ Մխիթարյանը նույնպես հավաքականին կմիանան միանգամից Լոս Անջելեսում: Նախապես հրավիրված ֆուտբոլիստներից ԱՄՆ-ում կայանալիք խաղերին չեն մասնակցի Կառլեն Մկրտչյանը և Հրայր Մկոյանը: Մկրտչյանի թիմը՝ «Անժի»-ն, մայիսի 24-ին և 27-ին մասնակցելու է Ռուսաստանի առաջնության անցումային խաղերին, իսկ Հրայր Մկոյանի թիմը՝ «Էսթեղալ»-ը, մայիսի 29-ին անցկացնելու է Իրանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը:

2307 | 0
Facebook