Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Peugeot-ն գաղտնազերծել է 3008 քրոսովերը

01:10, երեքշաբթի, 24 մայիսի, 2016 թ.
Peugeot-ն գաղտնազերծել է 3008 քրոսովերը

Ֆրանսիական Peugeot ընկերությունը ներկայացրել է նոր 3008 քրոսովերը: Ավտոմեքենայի պաշտոնական առաջնելույթը, սակայն, կկայանա սեպտեմբերին, Փարիզի ավտոսրահում, իսկ հոկտեմբերին արդեն մեքենան վաճառքի կհանվի եվրոպայում: Մեքենայի արժեքը դեռևս գաղտնի է պահվում:

Արտաքնապես մեքենան հիշեցնում է Peugeot Quartz կոնցեպտը, որ նրկայացվել է 2014թ.: Քրոսովեն ունի երկար կապոտ, լրացուցիչ պաշտպանիչ բամպերներ, անվային կամարներ` ավելի մեծ անիվներով, լայն տեսանելիությամբ տանիք և ավելի մեծ լուսավորություն ապահովող լուսարձակներ: Չնայած երկարացված անվային բազայի` սրահի նստատեղերի թիվը 5-ից չի գերազանցել:

Եվրոպայում մեքենայի հիմնական տարբերակը կառաջարկվի 1.2 լիտրանոց բենզինային ագրեգատով: Քրոսովերի հզորությունը կկազմի 130 ձիաուժ: Հասանելի կլինի նաև 1.6 ծավալով բենզինային ագրեգատը` 165 ձիաուժ հզորությամբ: Կառաջարկվի նաև դիզելային տարբերակը` 1.6 և 2 լիտր ծավալներով` համապատասխանաբար 100 և 180 ձիաուժ հզորությամբ:

4990 | 0
Facebook