Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը

09:30, ուրբաթ, 06 մայիսի, 2016 թ.
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը

Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև 82 մմ ականաննետեր և ձեռքի հակատանկային նռնականետ (ՁՀՆ-7):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնային գծում` անհրաժեշտության դեպքում դիմելով իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների:

5193 | 1
Facebook