Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիացի լրագրողը հավաքագրվել է ԻՊ շարքերն ու նրանց մասին գաղտնի նկարահանումներ արել

17:15, երկուշաբթի, 02 մայիսի, 2016 թ.
Ֆրանսիացի լրագրողը հավաքագրվել է ԻՊ շարքերն ու նրանց մասին գաղտնի նկարահանումներ արել
     Ֆրանսիացի լրագրողը երեք ամիս մնացել է ԻՊ ահաբեկիչների ճամբարում` երիտասարդ ջիհադիստների մասին ֆիլմ նկարահանելու համար, գրում է kp.ru-ն:
     Նա, Սաիդ Ռամզի կեղծանվան տակ սոցկայքերով շփվել է իսլամիստների հետ, ձեռք բերել վստահություն ու հայտնվել այնտեղ: Լրագրողը գաղտնի նկարահանումներ է իրականացրել, տեսել, թե ինչպես են նրանք ծրագրում Փարիզի ահաբեկչությունը: «Իմ նպատակ էր` հասկանալու ինչ է կատարվում նրանց գլխում, այդ վայրենիներն ինչ տեսակի դավանանք ունեն... իրենք իրենց կորցրած մարդիկ են, այսքանը կարող եմ ասել»,- նշել է լրագրողը:
     Ֆիլմի ցուցադրությունն այսօր է` Ֆրանսիայում:
     Ի դեպ, տեղի հետաքննությունը բարձր է գնահատել լրագրողի աշխատանքը. տեսանյութը դրական ձեռքբերում է ահաբեկիչների դեմ պայքարում:
Աղբյուրը` kp.ru
8401 | 1
Facebook