Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Համազգային թատրոնից կողոպուտ կատարելու կասկածանքով 3 անձ ձերբակալվել է

19:40, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
Համազգային թատրոնից կողոպուտ կատարելու կասկածանքով 3 անձ ձերբակալվել է
     Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը, «Սոս Սարգսյանի» անվան Համազգային թատրոնի շենքից գողություն էր կատրվել:
     Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Համազգային թատրոն» ՊՈԱԿ-ից կատարված կողոպուտի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ 3 անձ ձերբակալվել է:
     Նախնական տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքը հափշտակելու նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք են գործել Ամիրյան 26 հասցեում գտնվող «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի շենք, որտեղից հափշտակել են կիթառ՝ իր պատյանով, 2 համակարգիչ, ՊՈԱԿ-ին պատկանող հանգանակված գումար, տարբեր այլ իրեր ու դիմել փախուստի, երբ տեսել են, որ թատրոնի պարետն իրենց նկատել է։ Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը: «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ից կողոպուտ կատարելու կասկածանքով 3 երիտասարդ ձերբակալվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
7085 | 0
Facebook