Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի ընթացքում «Սևիլիա»-ի ֆուտբոլիստը լուրջ վնասվածք է ստացել

15:05, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի ընթացքում «Սևիլիա»-ի ֆուտբոլիստը լուրջ վնասվածք է ստացել
     Երեկ ուշ երեկոյան կայացած Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Շախտյոր» - «Սևիլիա» հանդիպման ընթացքում իսպանացիների հարձակվող Միքայել Քրոն – Դելին լուրջ վնասվածք է ստացել։ Երկրորդ խաղակեսի դրվագներից մեկում 32-ամյա դանիացին վնասել է ծունկը։ Նրան պատգարակով դուրս են բերել խաղադաշտից։ Նշենք, որ այսօր ֆուտբոլիստը բուժզննում կանցնի և հայտնի կդառնա, թե երբ կկարողանա վերադառնալ խաղադաշտ։
9742 | 0
Facebook