Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի օմբուդսմենը հրաժարականի դիմում է ներկայացրել

11:20, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
Արցախի օմբուդսմենը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ Յու. Հայրապետյանի կողմից այն պլանավորվել էր դեռևս տարեսկզբին, սակայն հետաձգվել՝ 2015թ. տարեկան զեկույցը նախապատրաստելու եւ ներկայացնելու անհրաժեշտությունից ելնելով:

Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար եւ հույս է հայտնում, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները կշարունակեն մնալ մեր երկրում որպես բարձրագույն արժեքներ, իսկ դրանց հետևելն ու պաշտպանությունը՝ պետության և հասարակության հիմնական պարտականություններից մեկը:

7290 | 1
Facebook