Խնդրում ենք սպասել...

Միջազգային

BMW-ն ներկայացրել է 7-Series-ի ամենահզոր տարբերակը

22:12, շաբաթ, 13 փետրվարի, 2016 թ.
BMW-ն ներկայացրել է 7-Series-ի ամենահզոր տարբերակը

BMW ընկերությունը ներկայացրել է 7-Series սեդանի նոր թոփային տարբերակը, որը կրում է 760Li xDrive անվանումը: Մեքենայի շնորհանդեսը տեղի կունենա 2016թ. մարտին Ժնևի ավտոսրահում:
     Ինչպես հաղորդում է բրենդի մամուլի ծառայությունը, ավտոմեքենան հագեցվում է 6,6-լիտրանոց 12 ցիլինդրով բենզինային շարժիչով, որի հզորությունը կազմում է 600 ձիաուժ և 800Նմ պտտող պահ: Ագրեգատն աշխատում է ութաստիճան Steptronic փոխանցատուփի հետ համատեղ: Մինչև 100կմ/ժ սեդանը կարող է զարգացնել 3,9 վայրկյանում: Ավտոմեքենայի առավելագույն արագությունը կազմում է 250կմ/ժ:
     Նորույթը ստացել է 20-դյույմանոց անվասկավառակներ, 19-դյույմանոց սպորտային արգելակներ, սպորտային բանեցման համակարգ:
     Ինչպես և BMW 7-Series-ի նոր սերնդի բոլոր տարբերակների մոտ, M760Li xDrive մոդիֆիկացիայի iDrive համակարգի դիսփլեյը ևս ունի սենսորային վահանակի տեսք: Սեդանը հագեցվում է նաև BMW ժեստերի կառավարման համակարգով: Ձեռքի որոշակի շարժումների օգնությամբ, որոնց հետևում է հատուկ 3D-սենսորը, վարորդը կարող է կառավարել տեղեկատվական-զվարճանքային համակարգի որոշ գործառույթներ:

8110 | 0
Facebook