Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ԱԽՔ-ից հետո՝ ԱԺ նախագահ

00:25, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
ԱԽՔ-ից հետո՝ ԱԺ նախագահ
     Արդեն հայտնի է նախապես շրջանառվող լուրերի ճշմարտացիությունն այն մասին, որ Արմեն Աշոտյանը հրաժեշտ է տալու ԿԳ նախարարի պաշտոնին: Ավելին, շրջանառվեցին նաև տարբերակներ, ըստ որի` Արմեն Աշոտյանն աշխատանքի է անցնելու որպես Բելգիայում ՀՀ դեսպան, կամ` Անվտանգության խորհրդի քարտուղար: Ասում են, սակայն, որ նշված պաշտոններում վերջինը կարճ է պաշտոնավարելու և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո նշանակվելու է ԱԺ նախագահ: Ասում են նաև, որ դա ոչ միայն Աշոտյանի հեռահար երազանքներից է, այլև ընդունելի է Սերժ Սարգսյանի համար, ով ցանկանում է մինչ իր պաշտոնավարման ավարտն ԱԺ նախագահի պաշտոնում ունենալ հավատարիմ ծառայողի:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
13313 | 16
Facebook