Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերկելը մեղադրել է ՌԴ-ին հազարավոր սիրիացիների տառապանքներին մասնակցելու համար

20:23, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
Մերկելը մեղադրել է ՌԴ-ին հազարավոր սիրիացիների տառապանքներին մասնակցելու համար
     Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեղադրել է Ռուսաստանին հազարավոր սիրիացիների տառապանքներին մասնակցելու համար, փոխանցում է gazeta.ru-ն: «Վերջին մի քանի օրերին մենք ոչ միայն ցնցված ենք, այլև շոկի մեջ` տասնյակ հազարավոր մարդկանց տանջանքների համար, այդ թվում ռուսական ռմբակոծությունների պատճառով»,- ասել է նա:
     Հիշեցնենք` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գտնվում է Թուրքիայում: Դավութօղլուն և Մերկելը քննարկել են սիրիացի փախստականների հոսքը կանխելու միջոցներն` ընդգծելով, որ հարցը պետք է բարձրացվի նաև ՆԱՏՕ-ի փետրվարի 11-ի նիստում:
     «Անհրաժեշտ է փախստականների ընդունման համար օրենսդրական բազա ստեղծել: Ուզում ենք կանխել անօրինական ներգաղթը Եվրոպա»,- ասել է նա` շեշտադրելով, որ նպատակն է` Թուրքիային մենակ չթողնել զբաղվել փախստականներով: «Գերմանիան ծրագրում է ընդունել փախստականներին նաև Թուրքիայից, բայց ուզում է, որ նրանք օրինական ներգաղթյալներ լինեն»:
Աղբյուրը` gazeta.ru
5561 | 3
Facebook