Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Opel-ը ձմեռային թեստերի է հանել Insignia նոր սերունդը

02:03, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
Opel-ը ձմեռային թեստերի է հանել Insignia նոր սերունդը
     Opel ընկերությունն սկսել է Insignia նոր սերնդի ձմեռային փորձարկումները: Ֆոտոլրտեսներին հաջողվել է լուսանկարել ավտոմեքենան Սկանդինավիայում փորձարկումների ժամանակ: Նկարները հրապարակել է Motor 1 պորտալը: Ըստ նախնական տվյալների` նորույթի շնորհանդեսը տեղի կունենա 2016թ. աշնանը, Փարիզի ավտոսրահում կամ 2017թ. մարտին ժնևյան մոտոր-շոուին: Նորույթը հնարավոր կլինի ձեռք բերել թափքի երկու տարբերակով` հեչբեք և ունիվերսալ: Նորույթի դիզայնը հիշեցնելու է Monza կոնցեպտ-քարը, որը ներկայացվել է մեկուկես տարի առաջ: Ավտոմեքենան ստանալու է 10 սմ-ով երկարացված անվաբազա, ինչի շնորհիվ կմեծանա հետևի ուղևորների ոտքերի համար նախատեսված տարածքը: Ավտոմեքենայի շարժիչային գամմայի մեջ կմտնեն բենզինային և դիզելային շարժիչներ, որոնցից մեկը կլինի 1,6-լիտրանոց CDTi դիզելային շարժիչը: Ագրեգատն ունենալու է հզորության մի քանի տարբերակներ`136-ից մինչև 170 ձիաուժ: Այդ շարժիչը կփոխարինի 2,0-լիտրանոց դիզելը, որով կոմպլեկտավորվում է մոդելի ներկայիս սերունդը:
6345 | 0
Facebook