Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էկվադորի և Թուրքիայի հարաբերությունները լարվել են Էրդողանի թիկնապահների կողմից էկվադորցի կանանց ծեծի ենթարկելու պատճառով

12:23, կիրակի, 07 փետրվարի, 2016 թ.
Էկվադորի և Թուրքիայի հարաբերությունները լարվել են Էրդողանի թիկնապահների կողմից էկվադորցի կանանց ծեծի ենթարկելու պատճառով

Ինչպես հայտնում են Էկվադորի լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի նախագահ Ռաֆայել Կորեայի հայտարարությանը, Թուրքիայի դեսպանը կանչվել է Էկվադորի ԱԳՆ՝ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի թիկնազորի պահվածքի պատճառով: Ինչպես հայտնի է, Էրդողանի՝ Էկվադոր այցի ժամանակ տեղի էին ունեցել բողոքի ցույցեր, մարդիկ «Թուրքիան սպանեց Սիրիան», «Էրդողանը մարդասպան է» ցուցապաստառներով դուրս էին եկել փողոց և բողոքել Թուրքիայի նախագահի վարած քաղքականության դեմ:
     Իսկ խորհրդարանի նիստերի դահլիճում Էրդողանի թիկնազորը հարձակվել էր «մարդասպան» գոչող կանանց վրա ու ծեծի ենթարկելով՝ դուրս հանել: Միջադեպը տեղի է ունեցել Էկվադորի հյուրի ելույթի ժամանակ: Էկվադորի խորհրդարանի պատգամավորներն, ովքեր փորձել են պաշտպանել իրենց հայրենակցուհիներին, նույնպես հարվածներ են ստացել թիկնապահների կողմից:

Էկվադորի նախագահը քննադատել է Էրդողանի թիկնապահների գործունեությունները, որոնք որակել է չհիմնավորված: Այս կապակցությամբ Էկվադորի ՆԳ նախարար Խոսե Սերրանո Սալգադոն բողոքի նոտա է հանձնել Թուրքիայի ԱԳՆ։

8347 | 2
Facebook