Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՅԴ-ում պայթյունավտանգ իրավիճակ է. չեն կարողանում բաժանել պորտֆելները. «ՉԻ»

10:51, շաբաթ, 06 փետրվարի, 2016 թ.
ՀՅԴ-ում պայթյունավտանգ իրավիճակ է. չեն կարողանում բաժանել պորտֆելները. «ՉԻ»

«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ-ՀՅԴ վերջնական պայմանավորվածության ձգձգման պատճառը ոչ թե ՀՀԿ-ՀՅԴ հարթությունում է, այլ ՀՅԴ-ի ներսում: Խնդիրն այն է, որ ՀՅԴ-ում չեն կարողանում բաժանել պորտֆելները: Սերժ Սարգսյանի պահանջով՝ Հրանտ Մարգարյանը համաձայնել է նոր դեմքեր «տալ» գործադիրին: Նա իր պրոտեժեն համարել է Արա Նռանյանին, Աղվան Վարդանյանը՝ Արծվիկ Մինասյանին, իսկ ահա Դավիթ Լոքյանի պարագայում կողմերը կոնսենսուսի չեն գալիս:

Բայց սա դեռ ամենը չէ: Կառավարությունում պորտֆելները վերցնելու Հրանտ Մարգարյանի միանձնյա որոշմանը դեմ են դրսի կառույցները և հատկապես Վաշինգթոնի ազդեցիկ դաշնակներից Վիգեն Հովսեփյանը, որին դեռևս մեկ տարի առաջ համարում էին Մարգարյանի հիմնական կակառակորդը՝ Բյուրոյի ղեկավարի ընտրության ժամանակ:

Ֆրանսիայի կառույցը ևս չի համակերպվել Մարգարյանի՝ ՀՀ իշխանությունների հետ համագործակցելու որոշմանը: Լիոնից Մարգարյանին հասկացրել են, որ իրենց համար անընդունելի է Բյուրոյի ղեկավարի նման պահվածքը:

Այս լարվածությունը դեռևս 2015-ից էր սկիզբ առել, երբ Ֆրանսիայի դաշնակցականները դեմ էին արտահայտվել Մարգարյանի թեկնածությանը: Այսօր արդեն դրսի դաշնակները Մարգարյանին ճնշում են, և արտասահմանցի մեծահարուստ ՀՅԴ-ականների համար ընկալելի է Արմեն Ռուստամյանի պահվածքը:

Հավելենք նաև, որ դրսի դաշնակցականներին են այս օրերին միացել ՀՅԴ կառույցի բազմաթիվ անդամներ, որոնք կտրուկ և միանշանակ դեմ են արտահայտվել իշխանության հետ համագործակցելու ֆորմատին: Այս առումով խիստ պայթյունավտանգ իրավիճակ է ՀՅԴ-ում»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

5477 | 13
Facebook