Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Կարեն Անդրեասյանը շուտով պաշտոն կստանա

15:35, չորեքշաբթի, 03 փետրվարի, 2016 թ.
Կարեն Անդրեասյանը շուտով պաշտոն կստանա
    
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականից հետո չի շփվել լրատվամիջոցների հետ, սպառիչ բացատրություն չի տվել ինչպես հրաժարականի պատճառների, այնպես էլ` հնարավոր նոր պաշտոն զբաղեցնելու մասին: Հրաժարականից հետո խոսակցություններ կային, որ Անդրեասյանն առաջիկայում լուրջ պաշտոն է ստանձնելու փաստաբանական պալատում: Համաձայն օրերս շրջանառվող լուրերի՝ նա շահավետ առաջարկ է ստացել ՄԱԿ-ից: Ասում են՝ դեռ պաշտոնավարման ժամանակ օմբուդսմենը լավ հարաբերությունների մեջ է եղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի հետ:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
9321 | 0
Facebook