Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գոյություն են ունեցել էրոտիկ պատկերներով հատուկ մետաղադրամներ մարմնավաճառներին վճարելու համար

01:01, երկուշաբթի, 25 հունվարի, 2016 թ.
Գոյություն են ունեցել էրոտիկ պատկերներով հատուկ մետաղադրամներ մարմնավաճառներին վճարելու համար

Հին Հռոմում գոյություն են ունեցել հատուկ մետաղադրամներ` սպինտրիներ, որոնցով լուպանարիաների հաճախորդները վճարել են մարմնավաճառների աշխատանքի համար: Լուպանարիաները այն վայրերն էին, որտեղ աշխատում էին մարմնավաճառները: «Լուպանարիա» բառն առաջացել է լատիներեն «lupa» բառից, որը նշանակում է «էգ գայլ». Հին Հռոմում հենց այսպես էին անվանում հնագույն մասնագիտության տիրուհիներին:

Մինչ օրս հայտնաբերված սպինտրիաների մեծ մասը պատրաստած է բրոնզից և նրանց վրա պատկերված են էրոտիկ տեսարաններ: Որպես կանոն` պատկերների մեջ արտացոլված է սեռական ակտը տղամարդու և կնոջ միջև: Նաև կան պատկերներ մերկ տղամարդու, թևերով առնանդամի, զույգավորվող կենդանիների տեսքով: Մետաղադրամների դարձերեսներին պատկերված են տարբեր հռոմեական թվեր, որոնց ստույգ նշանակությունը դեռևս պարզ չէ:
     Պոմպեյի պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև սպինտրիաներ` պատրաստված փղոսկրից:

Սպինտրիաների կիրառության ամենահավանական ժամանակաշրջանը համարվում են Ք.ա. I և II դարերը:

Ներկայում սպինտրիաները մետաղադրամների հավաքածուների զարդն են և շատ թանկ արժեն:

29979 | 5
Facebook