Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վրաններ տեղադրելու մասին իրազեկել ենք քաղաքապետարանին, բայց վերջնական որոշումը պարզ կլինի վաղը». Ժ. Սեֆիլյան

12:31, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2015 թ.
«Վրաններ տեղադրելու մասին իրազեկել ենք քաղաքապետարանին, բայց վերջնական որոշումը պարզ կլինի վաղը». Ժ. Սեֆիլյան
     «Դեկտեմբերի 1-ին դուրս ենք գալու Ազատության հրապարակ ու չենք վերադառնալու տուն՝ մինչև չձերբազատվենք կեղեքող համակարգից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանն՝ անդրադառնալով դեկտեմբերի 1-ի ու դրանից հետո ևս շարունակվելիք հնարավոր հավաքներին: «Կցանկանանք, որ քաղաքացիները պատրաստված լինեն, որպեսզի սննդի ու հանդերձանքի խնդիր չլինի մի քանի օր. դրանով մեզ օգնած կլինեն՝ կազմակերպչական բեռը թեթևացրած: Եթե կլինեն քաղաքացիներ, որ դրա հնարավորությունը չեն ունենա, պատրաստ ենք օժանդակել»,- ասաց բանախոսը: «Տեղեկացնեմ նաև, որ առավոտյան իրազեկել ենք քաղաքապետարանին՝ վրանների թույլտվություն ստանալու նպատակով: Հնարավոր է՝ տարբերակներից մեկը դա լինի, բայց վերջնական որոշումը պարզ կլինի Ազատության հրապարակում՝ վաղը»,- ասաց Սեֆիլյանը:
     Նրա խոսքով՝ եթե մարզերից եկողների մուտքը դեպի քաղաք խոչընդոտվի, կդիմեն միջոցների: «Բացի այդ, նրանք, ովքեր Երևանում հնարավորություն չեն ունենա հյուրընկալվելու հարազատների, բարեկամների, ընկերների կողմից, խնդրի լուծումը շտաբը կվերցնի իր ուսերին»,- հավելեց բանախոսը:
5377 | 3
Facebook